Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու մեջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց ռուսական շահերը հետապնդելու և այդ ուղղությամբ ծառայություններ մատուցելու մեջ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,–ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, որ դա իր կարծիքն է, ինքը քաղաքական գործիչ է, ունի քաղաքական հայտարարություն անելու ազատություն:  

«Ես տեսնում եմ այն գործունեությունը, այն տեքստերը և այն հայտարարությունները, որոնք արվում են նրա կողմից, և դա իմ քաղաքական գնահատականն է: Երբ դու հայտարարություն ես անում, որը կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ քո խմբակցության անդամները ելույթներ են ունենում, որոնք համընկնում են ռուսական կողմի տեսակետների հետ, ես կարող եմ նման հետևություններ անել: Գաղտնիք չէ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից սատարված և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը Ռուսաստան–Բելառուս միութենական կազմի մեջ»,-ասաց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, որ իրեն թույլ են տալիս նման պնդում անել: 

Հայերեն English Español

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին