«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդարացվել են
1 րոպեի ընթերցում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մայիսի 2-ին արդարացման վճիռ է կայացրել «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ ու վարողներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Գործով անցնող երկու անձինք ավելի վաղ կալանավորվել էին երկու ամսով, ապա նրանց նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ վարչական հսկողություն։
Կարդացեք հոդվածը` Русский