Իրավունք

Ոստիկաններն ուժ են կիրառել օրենքի հիմքով, ծառայողների գործողություններն ուսումնասիրվում են. ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Ոստիկաններն ուժ են կիրառել օրենքի հիմքով, ծառայողների գործողություններն ուսումնասիրվում են. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանում է տարածել մայիսի 1-ին սոցցանցերում տարածված՝ ոստիկանների մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տեսանյութը վերաբերել է Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված գործողությանը։

«Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ 

Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին»,-նշել է Նարեկ Սարգսյանը:

Նա հավելել է, որ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունն ուսումնասիրվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում