Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի վարչապետը հայտնել է, որ ընդերքի մասին Կիևի ու Վաշինգտոնի միջև համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վարչապետը հայտնել է, որ ընդերքի մասին Կիևի ու Վաշինգտոնի միջև համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի  միջև հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով  ուկրաինացի պաշտոնյայի հայտարարությունը տեղական լրատվական հեռուստամարաթոնի եթերում։ 

«Հենց որ բոլոր վերջնական մանրամասները վերջնականապես համաձայնեցվեն, մոտ ապագայում, հուսով եմ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի», - նշել է նա։

Շմիգալը մանրամասնել է, որ Կիևն արդեն պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, և կողմերը վերջնականապես համաձայնեցնում են տեխնիկական մանրամասները։ 

«Համաձայնագիրը ներառում է հետևյալ դրույթները. Ուկրաինայում ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիր, որի խորհուրդը կազմված կլինի վեց մարդուց՝ երեքական անդամ յուրաքանչյուր կողմից։ Նվիրատվությունները նույնպես հավասարապես կբաշխվեն։ Կիևը կկարողանա ստանալ ռազմական օգնություն, ռազմական օգնությունը որպես հիմնադրամին կատարված ներդրում համարելու հնարավորություն, Ուկրաինան պահպանում է բոլոր ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը»,-նշել է Ուկրաինայի վարչապետը։ 

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների գործարքի ստորագրումը ձախողվել է փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում