Նեպալում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ռամչանդրա Պաուդելին

1 րոպեի ընթերցում

Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ:

Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հաթակներում փոխշահավետ գործակցությանն ու հետագա նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Նեպալի ԱԳ նախարարը, նախագահի միջազգային հարաբերությունների խորհրդականը, բանակի գլխավոր շտաբի պետը, ԱԳՆ քարտուղարը (նախարարի առաջին տեղակալ), նախագահի աշխատակազմի քարտուղարը և այլ պաշտոնատար անձինք:

Ապրիլի 29-ին դեսպան Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նեպալի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին:

Վահագն Աֆյանն այցելել է նաև Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսության տարածք, ծանոթացել համապատասխան գործունեության ծավալման հնարավորություններին:

Հայերեն English Español

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն