Հայաստանը դեսպանություն կբացի Օմանի Սուլթանությունում. կառավարությունը հաստատեց համապատասխան նախագիծը

2 րոպեի ընթերցում

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվել է որոշում Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծում ընդգծվում է, որ վերջին տարիներին նկատվում է ակտիվ համագործակցություն Հայաստանի և Ծոցի արաբական երկրների, այդ թվում՝ Օմանի հետ։ Բարեկամական կապերը ներառում են փոխադարձ առևտուրը, օդային հաղորդակցությունը, ՏՏ ոլորտը, կրթությունը, գիտությունը, մշակույթը և զբոսաշրջությունը։

Նախագծով առաջարկվում է դեսպանության հիմնումը իրականացնել՝ հաշվի առնելով Օմանի դերը տարածաշրջանում որպես չեզոք և հավասարակշռված քաղաքականություն վարող պետություն։ Հայաստանը նման նախաձեռնությամբ նպաստում է ինչպես երկկողմ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ Արևելյան Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի երկրների հետ կապերի զարգացմանը։ 

Դեսպանության բացման և առաջին տարվա գործունեության համար ընդհանուր ծախսը կկազմի մոտ 133.8 միլիոն դրամ (345.7 հազար դոլար)։ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսների ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 81.9 միլիոն դրամ, իսկ 51.8 միլիոն դրամ կուղղվի միանվագ ձեռքբերումներին՝ մեքենա, կահույք, տեխնիկա և այլ անհրաժեշտ պարագաներ։ Նշված գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ կառավարության պահուստային ֆոնդից։ 

Հայերեն English Español فارسی Français Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից