ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների վառելիքի բաղադրիչներ մատակարարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Իրանի մի շարք անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ իրանական բալիստիկ հրթիռների համար վառելիքի բաղադրիչներ մատակարարելուն նպաստելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը։

«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակն Իրանի և Չինաստանի վեց կազմակերպությունների և վեց անհատների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից բալիստիկ հրթիռների վառելիքի բաղադրիչներ մատակարարելու ցանցում նրանց դերի համար», - նշվել է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

«Իրանի կողմից հրթիռների և այլ զենքերի կարողությունների ագրեսիվ զարգացումը վտանգում է Միացյալ Նահանգների և մեր գործընկերների անվտանգությունը», - ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Մասնավորապես, պատժամիջոցները սահմանվել են Իրանում գործող Saman Tejarat Barman (STB) առևտրային ընկերության վրա, որը ԻՀՊԿ-ի անունից նատրիումի պերքլորատ էր գնել չինական Shenzhen Amor Logistics ընկերությունից, որը նույնպես ընդգրկվել է «սև ցուցակներում»։ Սահմանափակումներ են սահմանվել STB-ի հետ առնչվող վեց անձանց նկատմամբ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Dongying Weiaien Chemical ՍՊԸ-ն, որը STB-ին մատակարարել է դիոկտիլսեբացինատ:

Պատժամիջոցների ցանկում են նաև չինական Yanling Chuanxing Chemical Plant General Partnership ընկերությունը, որը զբաղվում է նատրիումի քլորատի մատակարարումներով, և China Chlorate Tech Co Limited և Yanling Lingfeng Chlorate ընկերությունները, որոնք կապված են Yanling Chuanxing Chemical Plant General Partnership-ի հետ ֆինանսների և անձնակազմի ոլորտներում։

2025 թ. սկզբին արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի իշխանությունները Չինաստանից գնել են 1000 տոննա նատրիումի պերքլորատ, որն անհրաժեշտ է հրթիռային զենքի պինդ վառելիք արտադրելու համար, և որ բեռը Իրան է ուղարկվել երկու նավով։

Հայերեն Русский

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը