Աշխարհ

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

1 րոպեի ընթերցում

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Կանադայում ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների գրեթե բոլոր քվեների հաշվարկի արդյունքներով՝ Լիբերալ կուսակցությունը՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, խորհրդարանում ստացել է 168 մանդատ և կարող է կազմել փոքրամասնության կառավարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկրորդ տեղը զբաղեցրած պահպանողականները ստացել են 144 մանդատ։ 

343 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա նվազագույնը 172 ձայն։ 

Գործակալությունը նշում է, որ Կանադայում փոքրամասնության կառավարությունները հազվադեպ են 2,5 տարուց ավելի կառավարում։ Եթե Քարնիին հաջողվի կոալիցիա կազմել ձախ կողմնորոշում ունեցող Նոր դեմոկրատական կուսակցության կամ կանաչների հետ, նա կկարողանա խորհրդարանում մեծամասնություն ունենալ։ 

Նախքան վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրաժարականը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումն ու Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին նրա մեկնաբանությունները, լիբերալները հունվարին կայացած հարցումներով 20%-ով ավելի ցածր արդյունքներ էին գրանցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում