Հարավային Ամերիկայում տարեսկզբից ի վեր դեղին տենդից 74 մարդ է մահացել. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Լատինական Ամերիկայում դեղին տենդով հիվանդացության բռնկում է արձանագրվել. տարեսկզբից ի վեր Բոլիվիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Պերուում, ընդհանուր առմամբ, հիվանդացել է 189 մարդ, նրանցից 74-ը մահացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Համաամերիկյան առողջապահական կազմակերպությունը:

«Ամերիկյան տարածաշրջանի չորս երկրում գրանցվել է մարդկանց շրջանում դեղին տենդի 189 հաստատված դեպք, որոնցից 74-ը՝ մահացու ելքով», - նշել է կազմակերպությունը՝ վկայակոչելով 2025 թվականի տվյալները։

Ընդ որում, ամենամեծ թվով դեպքերը՝ 102, գրանցվել են Բրազիլիայում, որոնցից 41-ը եղել են մահվան ելքով։ Կոլումբիայում հաստատվել է դեղին տենդի 53 դեպք, այդ թվում՝ 21 մահ, Պերուում՝ 32 դեպք, որոնցից 11-ը՝ մահվան ելքով։ Բոլիվիայում արձանագրված 2 դեպքերից մեկը եղել է մահվան ելքով։ 

Ապրիլի 17-ին Կոլումբիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել առողջապահության ոլորտում՝ դեղին տենդի բռնկման պատճառով։ Ինչպես նշել է առողջապահության նախարար Գիլիերմո Ալֆոնսո Խարամիլիոն, հիվանդությունը դուրս է  եկել  Ամազոնիայի սահմաններից՝ «դառնալով բացահայտ սպառնալիք երկրի և ամբողջ հասարակության համար»։

Դեղին տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված մոծակների միջոցով։ Վարակման դեպքերի մոտ 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներին։ Հիվանդությունը կարող է հանգեցնել ջերմության կտրուկ բարձրացման, լյարդի և երիկամների ախտահարման, բերանից և քթից արյունահոսության։ Բուժառուների կեսը, որոնց մոտ զարգանում է հիվանդության երկրորդ փուլը, մահանում է 7-10 օրվա ընթացքում:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով