Կանադայի ընտրություններում հաղթանակ են տարել լիբերալները

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի Լիբերալ կուսակցությունն, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք լիբերալները կկարողանան մեծամասնություն կազմել թե ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն ձևավորել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է կանադական CBC պարբերականը։ 

Պահպանողականների առաջնորդ Պիեռ Պոլիևղը շնորհավորել է Մարկ Քարնիին հաղթանակի կապակցությամբ։ 

Հաղթանակից հետո իր ելույթում Քարնին կրկնել է իր խոստումը, որ կանադական տնտեսությունն ավելի քիչ կախված կլինի ԱՄՆ-ից։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապագայում բանակցություններ վարելիս նրա հետ կքննարկի «Կանադայի տնտեսությունը և անվտանգային հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջև»։

«Նախագահ Թրամփը ցանկանում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա տիրել մեզ. դա երբեք տեղի չի ունենա», - ասել է նա։

Ըստ BBC-ի ներկայացրած արդյունքների՝ լիբերալները խորհրդարանում ստացել են 167 տեղ (43,1%), պահպանողականները՝ 145 (41,7%), «Քվեբեկական բլոկ» կուսակցությունը՝ 23 (6,8%), «Նոր դեմոկրատական կուսակցություն»-ը՝ 7 (6,1%), իսկ կանաչները՝ 1 (1,2%)։ Մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա 172 մանտադ։ 

BBC-ն նշում է, որ լիբերալների հաղթանակը բավական տպավորիչ էր, քանի որ երեք ամիս առաջ, նախքան Մարկ Քարնին կփոխարիներ վարչապետ Ջասթին Թրյուդոյին, կուսակցության վարկանիշը բավական ցածր էր։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով