Հայաստան

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում

2 րոպեի ընթերցում

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում

Հայաստանն ու Էստոնիան պատրաստ են խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Էստոնիայից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

Քրիստեն Միխալը նշեց, որ Էստոնիան պատրաստ է իր փորձով կիսվել հատկապես թվայնացման ոլորտում։

«Պարոն Նիկոլ Փաշինյան, ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ և ձեր պատվիրակությանը Տալլինում։ Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է, և ես դա ողջունում եմ։ Տարբեր ոլորտներում առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև առավել հստակ առաջնահերթությունների սահմանումը մեզ հեռուն կտանեն»,- ասաց Էստոնիայի վարչապետը։

Նա նշեց, որ Էստոնիան լուրջ հաջողություններ է գրանցել թվայնացման ոլորտում։ Մասնավորապես, նախորդ տարի դեկտեմբերին Էստոնիան հասել է մի կետի, որ հանրային բոլոր ծառայությունները թվայնացվել են։ Քրիստեն Միխալն ընդգծեց, որ պատրաստակամ են Հայաստանի հետ կիսվել այդ ուղղությամբ ունեցած իրենց փորձով։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձն օգնում է նաև Հայաստանին։ Մենք կշարունակենք աշխատել թվայնացման ուղղությամբ։ Մենք համագործում ենք նաև կրթության ոլորտում, հատկապես ուսուցիչների վերապատրաստման, կրթական նորարարությունների ուղղությամբ։ Ի դեպ, մենք սկսել ենք մի գործընթաց, որ դպրոցներ բերենք արհեստական բանականությունը։ Նպատակն է ավելի լավ պատրաստել մեր դպրոցականներին արագ փոխվող աշխատաշուկային։ Հավելեմ, որ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով»,, ասաց Էստոնիայի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում