Հայաստան

Հայաստանում մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Հայաստանում մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին:

Իմունականխարգելման եվրոպական շաբաթն անցկացվում է 2005 թվականից: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ իմունականխարգելումը հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։

• Պատվաստումները պաշտպանում են մարդուն՝ կյանքի բոլոր փուլերում:
• Ապահովում են առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով:

Հայաստանի առողջապահության գերատեսչությունն ընդգծում է՝ պատվաստումն ամենաապահով և արդյունավետ միջոցն է հիվանդություններից պաշտպանվելու համար։ Հիվանդանալու և դրա բարդությունների ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան պատվաստման հնարավոր բարդություններինը:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում պատվաստումների շնորհիվ 1995 թվականից պոլիոմիելիտ չի արձանագրվել, իսկ 2002 թվականից Հայաստանը համարվում է «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակ ունեցող երկիր:

ՀՀ-ում դիֆթերիայի վերջին դեպքը գրանցվել է 2000 թվականին։ 2007 թվականից կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, չնայած 2023 թվականին գրանցվել է բերովի դեպքով պայմանավորված բռնկում:

1999 թ. պատվաստումների ներդրումից հետո Հայաստանում հեպատիտ Բ-ի սուր դեպքերի կտրուկ նվազում է գրանցվել՝ շուրջ 140 անգամ:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում