Ադրբեջան

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է Իրանի նախագահի երկկողմ հանդիպումն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Բացի այդ, կկայանան հանդիպումներ գործարարների, գիտնականների և Ադրբեջանում բնակվող իրանցիների հետ։

Մեկնումից առաջ Փեզեշքիանը հայտարարել էր, որ հետաքրքրված է այս ուղևորութամբ, և որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու հիմքեր կան։

Այցից առաջ՝ ապրիլի 27-ին, Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փեզեշքիանը հայտարարել էր, որ եթե երկու երկրները խորացնեն հարաբերությունները, ապա կկարողանան ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում։ Նա նաև ընդգծել էր տարբեր ոլորտներում Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության կարևորությունը։

Փեզեշքիանը նաև նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հարցերը կարող են լուծվել քաղաքական և առևտրային հարաբերությունների հաստատման միջոցով և երկու կողմերի իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում