Սպորտ

«Շիրակ»-ն ու «Ուրարտու»-ն չպարզեցին հաղթողին

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ն ու «Ուրարտու»-ն չպարզեցին հաղթողին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրը եզրափակվեց «Շիրակ»-«Ուրարտու» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Հանդիպման վերջնամասում «Շիրակ»-ին առաջ մղեց Բրունոյի խփած գոլը, իսկ «Ուրարտու»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Մկրտչյանը:

«Շիրակ»-«Ուրարտու»` 1:1:

Այս տուրից հետո «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Ուրարտու»-ն` 3-րդը: Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 5 տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում