Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ողբերգական պայթյունից զոհվածների հարազատներին ու երկրի կառավարությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ողբերգական պայթյունից զոհվածների հարազատներին ու երկրի կառավարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանի Բենդեր Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և երկրի կառավարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Խորապես վշտացած ենք Բենդեր Աբաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում