Քաղաքականություն

Էներգիան և փողն ավելի կարևոր չեն, քան մարդիկ․ ԵԽ պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Բաքվում արած հայտարարությունների համար

3 րոպեի ընթերցում

Էներգիան և փողն ավելի կարևոր չեն, քան մարդիկ․ ԵԽ պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Բաքվում արած հայտարարությունների համար

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը, թե Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր տարածաշրջանային գործընկեր է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հույն պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։  

«Եվս մեկ անգամ Կայա Կալասը ցույց է տալիս ոչ միայն սկզբունքների բացակայությունը, այլև կոմպետենտության պակասը։ Նման առաջնորդությամբ ԵՄ-ն ունի վավերականության ժամկետ։ 

Տիկին Կալաս, ո՛չ, էներգիան և փողն ավելի կարևոր չեն, քան մարդիկ։ Մենք կանգնած ենք արդարության և ժողովրդավարության կողքին։ Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների և քույրերի՝ թուրքերի կողմից ավելի քան մեկ  դար շարունակվող ցեղասպանության զոհերի կողքին»,-ընդգծել է հույն պատգամավորը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Կայա Կալասը նշել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է, և ԵՄ-ն և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել իրենց կապերը ամրապնդելու գործում։

Ավելի վաղ, Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ Ադրբեջան այցելելու պլանների համար և, մասնավորապես, նշել էր․ «Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում դեմոկրատական ​​Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում