Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը

3 րոպեի ընթերցում

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում»  թեմայով  պանելային քննարկմանը աշխարհահռչակ բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, ներկայացրել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Fastex էկոհամակարգի  և YoHealth հավելվածի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պատրիս Էվրան։ Միջոցառումը մոդերացնում էր Լիլի Դոուզը։

Պանելային քննարկման ընթացքում հայտնի մոդել, սննդաբան և հանրային խոսնակ Մեյ Մասկը ներկայացնել է YoHealth հավելվածի ներուժը և արհեստական բանականության (AI) լուծումների կիրառությունը դրա զարգացման հեռանկարները և անընդհատ ավելացող տեխնիկական հնարավորությունները։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է թվային առողջության մասսայականացմանը՝ ընդգծելով նման հավելվածների ընձեռած լայն հնարավորությունները։ «Կարծում եմ, որ առողջ ապրելակերպը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ YoHealth-ը հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով իրականացնել անհատականացված խնամք, հոգ տանել առողջության մասին և վերահսկել վարքագծային փոփոխությունները», – ասել է Մեյ Մասկը։

Առողջապահական և սպորտային ոլորտում հայտնի և արդեն մեծ պահանջարկ ու ճանաչում ունեցող YoHealth հավելվածը ներկայացնում է տեխնիկական բազում հնարավորություններ՝ օգտատերերին առաջարկելով ֆիզիկական ակտիվության դիմաց պարգևներ։ 

Dubai AI Week-ի շրջանակում քննարկվել են նաև AI-ի ներկան, ապագան և դրա կիրառելիությունը ժամանակակից աշխարհում։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Google DeepMind-ը, Microsoft AI-ը, NVIDIA-ն, OpenAI-ը։ Նախագծերը ներկայացրել են իրենց վերջին AI լուծումները, արհեստական բանականության միջոցով  տվյալների վերլուծության մեխանիզմները և առողջապահական և սպորտային ոլորտների վրա դրանց ունեցած հսկայական ազդեցությունը։Համաշխարհային հաջողված հարթակների կողքին YoHealth հավելվածն առանձնացել  է անձնական մոնիթորինգի, AI գործիքների և օգտատերերի վարքագծային վերլուծության տեխնիկական հնարավորություններով։ 

YoHealth-ի մասնակցությունն AI Week-ին ևս մեկ անգամ ամրապնդում է հարթակի դիրքերը՝ որպես առաջատար հավելված, և թույլ տալիս զարգացնել դրա հնարավորությունները՝ AI գործիքների կիրառմամբ։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում