Ոգեկոչման ազգային օրը հիշենք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ մարդկության անունից՝ հանուն ճշմարտության և արդարության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Մակրոնի ուղերձում, որը հրապարակվել է նրա X-ի միկրոբլոգում։
110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 24, 2025
Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։
Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության։