Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի փոխնախագահ Դին Սյուեսյանը Պեկինում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և տարբեր ոլորտներում համագործակցության լավ արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ 

«Չինաստանը պատրաստ է աշխատել իրանական կողմի հետ՝  կենսագործելու այն կարևոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերել երկու երկրների ղեկավարները, խորացնելու բարձր մակարդակի շփումները և ամրապնդելու քաղաքական փոխվստահությունը», - ասել է Չինաստանի փոխնախագահը։

«Երկու երկրները նաև պետք է ընդլայնեն գործնական համագործակցությունը, ուժեղացնեն համակարգումը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ նպաստելու Չինաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կայուն և երկարաժամկետ զարգացմանն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների», - հավելել է նա։

Ինչպես հաղորդում է Xinhua-ն, Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է Իրանի և Չինաստանի միջև հաստատուն բարեկամությունը, ինչպես նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը, ընդլայնելու բազմակողմ համակարգումը և պաշտպանելու ընդհանուր շահերը:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ