Եվրամիության երկրների ավելի քան կեսը 2024 թվականին ավելացրել է պետական ​​պարտքը

2 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրների մեծ մասը2024 թվականին իրենց պետական պարտքերն ավելի արագ են ավելացրել, քան աճել է նրանց տնտեսությունը, ընդ որում, զգալի մասի ցուցանիշը հասել է մի քանի տարվա ընթացքում առավելագույնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոդված է հրապարակել «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերլուծելով Եվրոպական վիճակագրական վարչության՝ «Եվրոստատ»-ի տվյալները:

Ամենից շատ պետական ​​պարտքն անցյալ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կտրուկ բարձրացել է Լեհաստանում և Ռումինիայում՝ միանգամից 5,9 տոկոսային կետով՝ համապատասխանաբար կազմելով 55,6% և 54,8%։ Պետական պարտքը 4,6 տոկոսային կետով ավելացել է Ֆինլանդիայում և այժմ կազմում է 82,1%:

Տնտեսության ծավալի նկատմամբ սուվերեն պարտքի ցուցանիշն ավելի քան 3 տոկոսային կետով աճել է Սլովակիայում (59,7%), Էստոնիայում (23,6%), Ավստրիայում (81,8%) և Ֆրանսիայում (113,1%)։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական ​​պարտքն աճել է ևս ինը երկրում։

2024 թվականի արդյունքներով՝ ամենաբարձր պետական ​​պարտքն առաջվա պես Հունաստանում է՝ ՀՆԱ-ի 153,6%-ը, թեև տարվա ընթացքում այն ​նվազել է 10,3 տոկոսային կետով։ Բացի Հունաստանից և Ֆրանսիայից, ԵՄ-ում անցյալ տարի միայն երեք երկիր կար, որոնց պարտքը գերազանցել է տնտեսության ողջ ծավալը. այդ երկրներն են Իտալիան (135,3%), Բելգիան (104,7%) և Իսպանիան (101,8%):

Միևնույն ժամանակ, Ռումինիայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում և Չեխիայում պետական ​​պարտքը առավելագույն մակարդակի է հասել առնվազն տասը տարվա ընթացքում։ Լեհաստանում, Ֆրանսիայում և Բուլղարիայում կառավարության վարկերն առավել բարձր ցուցանիշի են հասել 2020 թ. կորոնավիրուսից ի վեր, իսկ Ավստրիայում, Բելգիայում, Լիտվայում և Սլովակիայում՝ 2021 թ. ի վեր:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի տասնմեկ երկիր, այդուհանդերձ, կարողացել է նվազեցնել իր վերցրած վարկերի բեռը. Հունաստանից բացի, դա առավել հաջողությամբ կարողացել են անել Կիպրոսը (-8,6 տոկոսային կետ) և Խորվաթիան (-4,2 տոկոսային կետ):

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը