Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի աջակցությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը՝ ուղղված մարդկանց, ապրանքների և ծառայությունների անխափան տեղաշարժի ապահովմանը:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ խթանելու հավասար և ոչ խտրական փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս:

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe 中文

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները