Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ Բաքվից 370 կմ հեռավորության վրա, 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gazeta.ru»-ն, այս մասին հայտնում են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 4 բալ։

Հայերեն English Русский