ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը հնարավոր է, որ քննարկեն իրանական միջուկային ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիք ալ-Սայիդը հանդիպմանը քննարկեն իրանական միջուկային ծրագիրը։ 

Օմանի սուլթանն ապրիլի 21-ին պետական ​​այցով ժամանել է Մոսկվա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Տարածաշրջանային հարցերն անպայման կքննարկվեն, իհարկե»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Օմանի սուլթանի հետ Պուտինի հանդիպմանը կքննարկվի իրանական միջուկային ծրագիրը։

Հայերեն Русский