Արարատ Միրզոյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը: Նա բազմաթիվ հայերի սրտերը միավորեց հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցից։ Թող նրա ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ:
I join people around the world in mourning the passing of Pope Francis. He united the hearts of many Armenians with the recognition of Armenian heritage, dedication to humanitarian cause & left an indelible memory of his visit to #Armenia in 2016.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) April 21, 2025
May @Pontifex_fr legacy guide… pic.twitter.com/ZdlSNpCY84