Երևանի մուտքերից մեկի մոտ նոր անտառային գոտի կստեղծվի

1 րոպեի ընթերցում

Երևանում տարեսկզբից արդեն անցկացվել է շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025-ին ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի։

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհին հարող լանջերին: Քաղաքը ձեռք է բերել մոտ 10 հազար մշտադալար թուփ, որոնք այս պահին լրացվում են Երևանում. ևս 40 հազարն  արտադրվել է համայնքային տնկարանային տնտեսությունում: Վերջին երկուսուկես տարում Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, այս տարվա ընթացքում այդ թիվը կմոտենա 25 հազարի: 

«Կենտրոն վարչական շրջանում 35 հա-ում նախատեսվում է ծառատունկ. ծրագիրը կմեկնարկի Կենդանաբանական այգուց և կավարտվի Գայի պողոտայում: Մինչ այս պահն այդ 35 հա-ում ցանկապատերից ազատվել են զավթված հողերը, ինչպես նաև քանդվել քոլիկանման շինություններ»,-ավելացնում են քաղաքապետարանից։ 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում