Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 20-ին Հայաստանը ունի 6 մասնակից
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերն ապրիլի 20-ին Եվրոպայի առաջնությունում ունեն 6 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 15:00-ին պայքարի մեջ կմտնեն 102 կգ քաշային ծանրորդները` Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը:
Տղամարդկանց մրցաշարում ժամը 18:00-ին մրցահարթակ դուրս կգան 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Եվ ժամը 21։։0-ին 87 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը: