Հայաստան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է Քրեական ոստիկանության գործնական պարապմունքին

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը։

Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։

Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու համագործակցությունը։

Քրեական ոստիկանները ներկայացրել են ծառայության տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։ Ցուցադրվել են ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ օգտագործվող տեխնիկական սարքավորումները։

Ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքերի հնարավորություններն ու կիրառման ձևերը։ Ընդգծվել է դրանց կարևոր դերը՝ օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման ու բարդ իրավիճակներում միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործընթացում։

Ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրել է ԱՄՆ Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակաահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա Լազար Սիրոյանին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում