Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Երևան քաղաքում` ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 20-24-ն օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: