Աշխարհ

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետները

1 րոպեի ընթերցում

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որով երկրի տարածքում երկարաձգվում են ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքէջում։

Երկու ռեժիմներն էլ երկարաձգվել են 90 օրով և կշարունակեն գործել մինչև 2024 թվականի օգոստոսի 6-ը։

Ռազմական դրությունը Ուկրաինայում սահմանվել է դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ներխուժման առաջին օրը։ Այս ընթացքում այն արդեն 15-րդ անգամ է երկարաձգվում։

Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սահմանափակվում են մի շարք սահմանադրական իրավունքներ, այդ թվում՝ անհնար է անցկացնել ընտրություններ, ինչպես օրինակ՝ նախագահական կամ Գերագույն Ռադայի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում