Եվրոպա

Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման համար ԵՄ-ն պետք է ներգրավվի բանակցություններում. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման համար ԵՄ-ն պետք է ներգրավվի բանակցություններում. Ռուբիո

ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին, որպեսզի եվրոպական պատժամիջոցների չեղարկումը դառնա հաշտության ամփոփիչ համաձայնագրի մաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի «Լե Բուրժե» օդանավակայանում՝ ամփոփելով Ֆրանսիայի և Բրիտանիայի իշխանությունների հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը…. Եվրամիության սահմանած պատժամիջոցներն են։ Մենք չենք կարող դրանք չեղարկել, - ասել է Ռուբիոն: - Ուստի նրանք (Եվրամիության երկրները) պետք է ներգրավվեն (բանակցություններին), եթե դա (պատժամիջոցների վերացումը) երբևէ դառնա համաձայնագրի մաս»:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական բիզնեսն արդեն սովորել է աշխատել պատժամիջոցների պայմաններում և կարողացել է գործարկել համագործակցության այլընտրանքային մեխանիզմներ այն արտասահմանցի գործընկերների հետ, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում