44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ-ի աշնանային նստաշրջանի օրակարգում

1 րոպեի ընթերցում

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում՝ սեպտեմբերի 27–ից հետո գումարվող լիագումար նիստի օրակարգում:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Քանի որ սեպտեմբերի 27–ը շաբաթ օր է,  ամսի 30–ին կսկսվի լիագումար նիստը: ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, օրը վերջնական կորոշվի: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հարցը հենց այդ ժամանակ ներկայացվի»,–ասաց Քոչարյանը:  

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այս նստաշրջանում չեն ներկայացնում զեկույցը՝ Քոչարյանը պատասխանեց, որ սեպտեմբերի 27–ը սիմվոլիկ օր է, բացի այդ՝ բոլոր առումներով քաղաքական կրքերը հանգստացած կլինեն: 

Նրա խոսքով՝ փաստաթղթի ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որը չպետք է անհետևանք մնա: Զեկույցը կլինի գաղտնի բաժնում: Քոչարյանի խոսքով՝ գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին: 

Հայերեն English Español

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո