Հայաստանում կստեղծվի նոր հիմնադրամ. այն կաջակցի հեռարձակողներին հանրօգուտ բովանդակություն ապահովելու համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կստեղծվի  «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության ապրիլի 17–ի նիստում: 

«Առաջարկում ենք հիմնադրել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անունով նոր հիմնադրամ և հաստատել դրա կանոնադրությունը: Դեռ 2020թ ընդունվեց Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, որը իմպերատիվ կերպով պարտադրում էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքներին եթերի առնվազն 20 տոկոսն ապահովել հանրօգուտ կոնտենտով: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախևառաջ նկատի ունենք կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը կամ չի կարողանում կոմերցիոն գործիքներից օգտվելով՝ գումար գեներացնել, կամ շատ բարդ է»,–ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա նշեց, որ այս նոր կարգավորումները, ինչպես նաև գովազդային շուկայում որոշակի սահմանափակումներ, որոշակի իրողություններ են ստեղծել: Հետևաբար` պետությունը որոշել է որոշակի լուծումներ առաջարկել, նաև աջակցել հեռարձակողներին՝ ապահովելու այդ առնվազն 20 տոկոս հանրօգուտ բովանդակությունը: 

«Արդյունքում որոշում կայացվեց կառավարությանն առաջարկել ստեղծել հիմնադրամ, որը սերտորեն աշխատելով ինդուստրիայի հետ, կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում»,–ասաց Հայրապետյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հիմնադրամի համար նշանակություն ունենալո՞ւ է արդյոք՝ այդ բովանդակությունը նայող կա, թե ոչ: Նախարարը դրական պատասխան տվեց: Սակայն այդ ընթացակարգային հարցերը պետք է սահմանի հիմնադրամի խորհուրդը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ դա ֆիքսվի կանոնադրության մեջ: «Այդ արտադրանքը մարդու համար է, այդ թվում՝ պետության քաղաքականությունները տեղ հասցնելու համար է: Եվ, եթե դա արդյունավետ տեղի չի ունենա, մենք պետք է դրան վերադառնալու հնարավորություն ունենանք»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց՝ պետք է կարողանան ցույց տալ՝ գումարը ծախսվել է, ինչ է ստացվել, հանրությունը դա պետք է զգա:

«Այսօր հազարավոր մարդիկ եթերի որակից են բողոքում: Դա նշանակում է, որ այդ բողոքները պետք է առնվազն նվազեն: Որպեսզի նվազեն, մարդիկ պետք է դիտեն և գոհանան»,–նշեց վարչապետը:

Նախարարը տեղեկացրեց, որ կանոնադրությունը կխմբագրեն: 

 

 

 

Հայերեն English Français

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն