Սփյուռք

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։ 

«Արարողությանը ներկա էին և Շարանտոն-լե-Պոն քաղաքում տեղադրված հայկական խաչքարի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի, Շարանտոն-լը-Պոն և հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ֆրանսահայ գործարար, բարերար, Շարանտոն-լե-Պոնի ֆրանսահայ համայնքային կյանքում մեծ ներդրում ունեցած Ռոժե Կարպիս Ջրբաշյանին նվիրված հուշատախտակի բացման արարողություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում