Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ապրիլի 16-ին մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ 

Արմեն Գրիգորյանը հարցուպատասխանի ձևաչափի շրջանակում պատասխանել է ներկաների հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերաբերյալ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում