Իրավունք

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահ

Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ 

Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել կոնկրետ օրինակով, մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքագծին արձագանքելու համար, Սիմոնյանը պատասխանեց․ 

«Դա անել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օրինակով...մենք այդ հարցը չենք քննարկել։ Քանի որ ընդդիմադիր խմբակցությունների և լրագրողների կողմից հարց է բարձրացվել, բնական է՝ կքննարկենք»։

Մարտի 20-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող  Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։ Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ էր տվել նրան «մաքրել շրթունքները»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում