Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք
  • 77 միլիոն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ
  • 14 միլիոն 955 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1994-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում