ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 23-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն:

Ցուցադրությունում ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը:

Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների թողած արժեքավոր և հարուստ ժառանգությունը, որում արձանագրված են Հայոց ցեղասպանության սարսափները, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունեն՝ որպես Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործությունների անհերքելի վկայություններ:  Դրանք նաև վկայությունն են այն իրողության, որ աշխարհը քաջատեղյակ էր հայերի դեմ կատարվող հանցագործությանը: 

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս