Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին՝ անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ 

Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ:

​​Մարզերում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը կլինի առանց տեղումների եղանակ։ 

Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում