ԿԳՄՍ նախարարը ձմեռային ՕԽ մասնակից մարզաձևերի ֆեդերացիաների հետ հանդիպում է նախատեսում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձմեռային մարզաձևերի` Օլիմպիական խաղերի նախապատրաստման համար, հանդիպում է նախատեսում ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների հետ:

«Փարիզի ամառային Օլիմպիական խաղերից առաջ էլ կառավարությունը աջակցության հատուկ ծրագիր էր գործարկել` «Օլիմպիական նպաստ», հեռանկարային մարզիկների, նրանց մարզիչների, բժիշկների համար: Ծրագրի հիմնական նպատակն է, որ մեր մարզիկները կենտրոնանան ոչ թե կենցաղային տարբեր խնդիրների լուծման, այլ կենտրոնանան իրենց մարզումների վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Փարիզի Օլիմպիական խաղերից հետո նախագծում դադար կլինի` ծրագրի վերլուծության համար: Հիմա այդ վերլուծությունն իրականացված է և այդ հիմքով է ներկայացվել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար նպաստային ծրագիրը: 

«Ինչ վերաբերվում է ձմեռային խաղերի մասնակից մարզիկների համար հնարավոր սպորտային նպաստին, ապա մենք առաջիկայում հանդիպում կունենանք ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիների հետ, որպեսզի նրանց հետ քննարկենք, թե ինչպիսի աջակցության կարիք իրենք ունեն»,-առանձնացրեց Անդրեասյանը:

Վերջինիս խոսքով` ձմեռային մարզաձևերում այլ իրավիճակ է, ի տարբերություն ամառային Օլիմպիական խաղերի մարզաձևերի:

Օրեր առաջ ԿԳՄՍ-ն ներկայացրել էր «Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին» նախագիծը, որին արձագանքել էր Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը` հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ նույն նախագիծը կյանքի չի կոչվում ձմեռային մարզաձևերի համար:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին