Աշխարհ

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը․ զոհերի թիվը հասել է 221-ի

1 րոպեի ընթերցում

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը․ զոհերի թիվը հասել է 221-ի

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերի հրամանով ևս երեք օրով երկարաձգվել է համազգային սուգը Սանտո Դոմինգոյի Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դոմինիկյան Diario Libre իսպանալեզու օրաթերթը։

Մինչ այժմ իշխանությունները հաղորդել են 221 զոհի և մոտ 155 վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են Սանտո Դոմինգոյի հիվանդանոցներ:

Ապրիլի 8-ին, մոտավորապես ժամը 00:44-ին, հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր հարյուրավոր մարդկանց վրա. այդ պահին ակումբում տեղի էր ունենում երգիչ Ռուբի Պերեսի համերգը:

Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնը հայտնել է փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտելու մասին, թեև տարբեր պետական ​​հաստատություններ օգնություն են ցուցաբերում ընտանիքի անդամներին, ովքեր չեն կարողանում գտնել իրենց հարազատներին։

Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են, սակայն հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, որը մինչև 2023 թվականը օգտագործվել է որպես կինոթատրոն, ծանրաբեռնված է եղել և չի կարողացել դիմակայել մեծ թվով մարդկանց ներկայությանն ու ձայնային ուժգին ալիքների ազդեցությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում