Չինաստան

Չինաստանն ու ԵՄ-ն քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության խորացումը՝ ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ու ԵՄ-ն քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության խորացումը՝ ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի

Չինաստանը և Եվրոպական միությունը տեսակապի ընթացքում քննարկել են իրենց տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 9-ին Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն տեսակապի միջոցով զրույց է ունեցել ԵՄ առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հետ։ Քննարկման հիմնական թեմաներն են եղել առևտրային արտոնությունների շուրջ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների գների վերահսկման պարտավորությունների վերաբերյալ անհապաղ բանակցությունների անհրաժեշտությունը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում