Հայաստան

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից։

Ըստ աղբյուրի՝ Հանրային խորհուրդը, համաձայն ՀՀ սահմանադրության 161-րդ հոդվածի, կառավարության խորհրդակցական մարմին է և գործում է հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներով ու սկզբունքներով: Խորհուրդը կազմված է 45 անդամից, որոնք ներկայացնում են հանրային կյանքի տարբեր բնագավառներն ու հետաքրքրությունները, ունեն շոշափելի ու նշանակալի ներդրում իրենց բնագավառներում: Խորհրդում գործում է 15 ոլորտային մշտական հանձնաժողով:

Նշվում է, որ խորհրդի գերակա նպատակն է ապահովել լիարժեք հաղորդակցություն հանրության և ՀՀ կառավարության միջև, ձևավորել բարենպաստ միջավայր հանրային կյանքի առաջընթացում քաղաքացիների ընդգրկվածությունն ու նախաձեռնողականությունը ապահովելու համար: Հանրային խորհուրդը կողմնորոշվում է քաղաքական զսպվածության և հավասարակշռության սկզբունքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում