Եվրոպա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների շրջանակում Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության անդամներին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արսեն Այվազյանը ողջունելով ԵՄ առաքելության անդամներին՝ ընդգծել է անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում միջազգային գործընկերների աջակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ ԵՄ առաքելության փորձագետներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ իրավապահ ոլորտին առնչվող խնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման համար: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ կատարված, ինչպես նաև թրաֆիքինգի և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում իրականացված քայլերը։

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում