Չինաստանի առևտրի նախարարը ԵՄ-ի և ԱՍԵԱՆ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է ամերիկյան մաքսատուրքերը

3 րոպեի ընթերցում

Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն Եվրամիության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) պաշտոնակիցների հետ տեսակապով քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։

Առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հետ զրույցում Չինաստանի նախարարը նշել է, որ ամերիկյան մաքսատուրքերը «լրջորեն ոտնահարում են բոլոր երկրների օրինական շահերը, լրջորեն խախտում են ԱՀԿ կանոնները, զգալի վնաս են հասցնում կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգին և լրջորեն ազդում են համաշխարհային տնտեսական կարգի կայունության վրա»։

«Առևտրային պատերազմում չկան հաղթողներ, և հովանավորչությունը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, - ասել է Վան Վենտաոն։ - Չինաստանը պատրաստ է լուծելու տարաձայնությունները խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, բայց եթե ԱՄՆ-ն պնդի իրենը, ապա Չինաստանը կպայքարի մինչև վերջ»: 

Չինաստանի նախարարը նշել է, որ Պեկինը պատրաստ է խորացնելու առևտրային, ներդրումային և արդյունաբերական համագործակցությունը Եվրամիության հետ։

ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի ներդրումների, առևտրի և արդյունաբերության նախարար Թենկու Զաֆրուլ Ազիզի հետ զրույցում Չինաստանի առևտրի նախարարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ գործողությունները «ոչ միայն վնաս են հասցնում իր սեփական շահերին, այլև սպառնալիքի տակ են դնում  համաշխարհային տնտեսական զարգացումը»։

«ՉԺՀ-ն պատրաստ է աշխատելու իր առևտրային գործընկերների, ներառյալ ԱՍԵԱՆ-ի հետ հաղորդակցության ամրապնդման, իրավահավասար երկխոսության և խորհրդակցությունների միջոցով համապատասխան խնդիրների լուծման համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև համատեղ պաշտպանելու բազմակողմ առևտրային համակարգը», - հայտարարել է Վան Վենտաոն:

ԵՄ-ն և ԱՍԵԱՆ-ը Չինաստանի կարևորագույն առևտրային գործընկերներն են։ Այդ միավորումների հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը գերազանցում է ԱՄՆ-ի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը։ ԱՍԵԱՆ-ի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ աճել է 7,8%-ով և կազմել 982,33 մլրդ դոլար։ ԵՄ-ի հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 0,4%-ով՝ մինչև 785,82 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ի հետ՝ 3,7%-ով՝ մինչև 688,28 մլրդ դոլար:

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը