Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

2 րոպեի ընթերցում

Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշումից հետո հայտարարել է, որ Պեկինը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, բայց չգիտի՝ ինչպես դա անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է լրագրողներին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ:

«Չինաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել: Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես մոտենալ դրան։ Նրանք հպարտ ժողովուրդ են։ Նախագահ Սին հպարտ մարդ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, բայց նրանք չգիտեն, թե ինչպես մոտենալ սրան, բայց նրանք մի բան կմտածեն: Նրանք այժմ զբաղվում են դրանով, բայց նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել», - ասել է Թրամփը միջոցառման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Fox-ը:

Թրամփը հավելել է, որ հնարավոր է համաձայնության հասնել բոլոր երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ։

«Դրանք կլինեն արդար համաձայնագրեր։ Ես ցանկանում եմ, որ լինի արդար։ Բոլորի համար կլինեն արդար համաձայնագրեր», - ասել է նա։ 

Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ պատրաստ է հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որին հարգում է։ 

Ապրիլի 9-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել էր չինական ապրանքների համար մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշման մասին։ Նա նշել է, որ դրանք «ուժի մեջ կմտնեն անմիջապես»։

Ավելի վաղ Չինաստանի իշխանություններն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացրել էին մինչև 84%։

Թրամփը նաև 90-օրյա դադար է տվել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստ 75 երկրի ազատել սահմանված բարձր մաքսատուրքերից՝ փոխարենը սահմանելով 10% մաքսատուրքեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում