ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: 

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է  ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները։ Մասնավորապես, ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ, բարելավվել է հետագծելիության համակարգը, գործարկվել է հարկային կարգապահության ծրագիրը, կատարելագործվել է թեմատիկ ստուգումների և բանկային տեղեկատվության ստացման համակարգերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները և մաքսային բարեփոխումների առաջընթացը։ Կարևորվել է նաև հարկային մարմինների համար՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկություններին հասանելիության ապահովման խնդիրը՝ հայտարարագրման համակարգով ստացվող տեղեկությունների ճշգրտությունը հսկելու տեսանկյունից։ 

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և անդրադարձել դրանց արդյունքում արձանագրված հարկային վարչարարության արդիականացմանը, ինչպես նաև հարկային կարգապահության բարելավմանը։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկկողմ համագործակցությունը։

Հայերեն Español Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը