Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 79-ի

1 րոպեի ընթերցում

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 79-ի։ Շուրջ 155 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Փրկարարներն աշխատել են նաև գիշերը՝ փորձելով փլատակներում գտնել ողջ մնացածների։ Աշխատանքներում ներգրավվել են արտակարգ ծառայությունների ավելի մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև ավելի շատ ծանր տեխնիկա։ 

Սանտո Դոմինգոյի Անկախության պողոտայում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը մասամբ փլուզվել է ապրիլի 7-ի երեկոյան։ Ակումբում տեղի էր ունենում հայտնի երգիչ Ռուբի Պերեսի համերգը, որը նույնպես զոհերի թվում է։ Միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, մարզիկներ և այլ հայտնի դեմքեր։ Զոհերի թվում են նաև նահանգապետներից մեկը և հայտնի բեյսբոլիստներ։

Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսն ապրիլի 8-ին հայտնել է, որ փլուզման պահին ակումբում գտնվող մարդկանց հստակ թիվը հայտնի չէ։ 

Հայերեն English

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը