Եվրոպա

Ֆոն դեր Լայենը Լի Ցյանի հետ զրույցում դեմ է արտահայտվել մաքսատուրքերի հետ կապված իրադրության սրմանը

2 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը Լի Ցյանի հետ զրույցում դեմ է արտահայտվել մաքսատուրքերի հետ կապված իրադրության սրմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել կարգավորել ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով առևտրի ոլորտում ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով հետագա էսկալացումից խուսափելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Ֆոն դեր Լայենը շեշտել է «Չինաստանի կարևոր դերը առևտրի բնագավառում մաքսատուրքերի առաջացրած հնարավոր շեղումները հասցեագրելու հարցում, հատկապես այն հատվածներում, որոնք արդեն իսկ տուժել են գլոբալ ավելցուկից»:

Ֆոն դեր Լայենն «ընդգծել է Եվրոպայի և Չինաստանի պատասխանատվությունը՝ որպես աշխարհի երկու խոշորագույն շուկաներ` աջակցելու ամուր, բարեփոխված առևտրային համակարգին, որը կլինի ազատ, արդար և հիմնված մրցակցության հավասար պայմանների վրա»:

Ֆոն դեր Լայենը Լի Ցյանի հետ զրույցում արծարծել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության թեման՝ «հաստատելով ԵՄ-ի ամուր աջակցությունն Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը և ընդգծել, որ խաղաղության համար ցանկացած պայման պետք է որոշի Ուկրաինան»։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը հաշտության գործընթացում ներդրում ունենալու հարցում:

Կողմերի հեռախոսազրույցը կայացել է ԵՄ-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ Ըստ հաղորդագրության՝ հուլիսին նախատեսվում է անցկացնել ԵՄ-Չինաստան գագաթնաժողով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում