Մշակույթ

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կբացվի «Չարենցի Ռեգինան․ մշակութային կամուրջ» ժամանակավոր ցուցադրությունը

1 րոպեի ընթերցում

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կբացվի «Չարենցի Ռեգինան․ մշակութային կամուրջ» ժամանակավոր ցուցադրությունը

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ապրիլի 17-ին կբացվի «Չարենցի Ռեգինան․ մշակութային կամուրջ» ժամանակավոր ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրությունը նվիրված է հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակին։ Նկարչուհու արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը՝ «Ամբոխները խելագարված» (1965), «Ասպետական» (1975), «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» (1998):

Ռեգինա Ղազարյանը ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև իր անձնական նվիրվածությամբ պահպանել է Եղիշե Չարենցի ձեռագրերը՝ փոխանցելով դրանք ժողովրդին։

Ցուցադրությունն իրականացվում է Ե․Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ և կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում