Մշակույթ

France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան Երևանում կհանդիպի ոլորտի մասնագետներին

1 րոպեի ընթերցում

France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան Երևանում կհանդիպի ոլորտի մասնագետներին

«ՌեԱ» փառատոնի (ReA Fest) նախաձեռնությամբ France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան կայցելի Հայաստան։ Կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերները նրա հետ հանդիպմանը կարող են մասնակցել ապրիլի 9-ին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Հայաստանի կինոյի հիմնադրամում։ 

France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզայի հետ բացառիկ հանդիպման ընթացքում  կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերները  հնարավորություն կունենան ծանոթանալու France TV-ի գործունեության մանրամասներին, անիմացիոն ֆիլմերում, հեռուստաշարերում (ինչպես մանկական, այնպես էլ ոչ մանկական), գեղարվեստական և փաստավավերագրական  ֆիլմերում ներդրման ծրագրերին ու արտադրման գաղտնիքներին։

Հանդիպման ավարտին մասնակիցները հյուրի հետ հարց-պատասխանի  հնարավորություն կունենան։

Հանդիպմանը մասնակցելու համար հնարավոր է գրանցվել հետևյալ հղումով

Պիեր Սիրակուզան Հայաստան է ժամանել «ՌեԱ» փառատոնի  հատուկ հրավերով և France TV-ի հետ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում